Վերջին շրջանում Ռուսաստանի հայկական համայնքի կյանքում ավելի հաճախ է նկատվում հայասատանյան մշակույթի ներկայացումը։ Դա նպաստում է ոչ միայն հայրենիքից դուրս ապրող հայերին մոտ լինել ազգային մշակույթին և ծանոթանալ նորորյա մշակութային կյանքին, այլ նաև ուրիշ երկրում մեծացող հայ երիտասարդին կամ պատանուն մոտ պահել իր արմատներին ու հաղորդակից դարձնել հայոց բազմադարյան ու բազմաշերտ մշակույթին։ Սա փաստվում է հայաստանյան մշակութային տարբեր ուղղությունների տարբեր ձևաչափերով ներկայանալու հանդեպ օրեցօր մեծացող հետաքրքրություները։ Ժամանակակից հայ գեղանկարչության լավագույն վարպետներին ու նրանց աշխատանքներին ծանոթանալու այս անգամվա առիթը հայր և որդի Գագիկ ու Լեվոն Աբրահամյանների աշխատանքների անհատական ցուցահանդեսն էր Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնում։ «Երկու թև» խորագիրը կրող ցուցահանդեցին ներկայացվել էին 50-ից ավելի կտավներ։
Հալեպի Կրթասիրաց-Սարգիս Չեմպերճյան երկրորդական վարժարանը համավարակի հաղթահարման փուլում Աշխարհում տարածված թագավարակը կենսագործունեու-թյան նոր պայմաններ է թելադրում։ Այդ պայմանները հատկապես խոցելի
«Հոծ գիծ» հաղորդաշարի շրջանակում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պատասխանել է ոլորտի շուրջ հաղորդավար Նվեր Մնացականյանի բարձրացրած հարցերին։
«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան հայոց թեմի ներկան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 130-րդ թողարկման ժամանակ: