Հաճախ ենք լսում արտագաղթի ճանապարհը բռնած մեր հայրենակիցների մասին։ Փոխարենը հայրենադարձության օրինակները շարունակում են ավելանալ։ Այս օրինակների ետևում հիմնականում այնպիսի հայեր են, ովքեր Հայրենիք են վերադառնում՝ փախչելով պատերազմներից կամ փնտրելով հանգիստ կյանք։ Նրանց մեջ կան նաև սկզբունքային հայրենադարձներ։ Մարդիկ, ովքեր հայրենադարձվում են ոչ թե հաշվարկելով, այլ ոգու պահանջով։ Փորձենք պարզել նրանցից մեկի հայրենադարձվելու պատմությունը։ Ինչո՞ւ է հայրենադարձվելու որոշում կայացրել։ Ինչպե՞ս է հաստատվել հայրենիքում։ Որո՞նք են ներկա խնդիրները:
«Հայրենադարձի հետքերով․Նարե Բեջանյան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 129-րդ թողարկման ժամանակ:
Հայրենադարձության հարցը շարունակում է մնալ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մնայուն խնդիրներից մեկը։ Այս մասով հարցի գիտակներն ու պարզապես մտահոգ մեր հայրենակիցները հաճախ
ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ինչո՞ւ են հայրենադարձվելու որոշում կայացրել, ինչպե՞ս են հայրենիքում կազմակերպված, ի՞նչ սովորույթներ ունեն, որո՞նք են ներկա խնդիրները:
Հայկական սփյուռքի ներկայացուցիչների վերադարձը հայրենիք շարունակում է մնալ Հայաստանի պետականաշինության և ժողովրդագրական անվտանգության ապահովման առանցքային ուղղություններից մեկը։ Ներկայումս հայրենադարձության գործընթացը