Գլենդելի Վիլսոնի անվան դպրոցի հայապահպան կրթական ծրագրերի փորձը
506 Դիտում
Գլենդելի Վիլսոնի անվան դպրոցի հայապահպան կրթական ծրագրերի փորձը
ԱՄՆ-ում հայահոծ Սփյուռք ունենք։ Այն հայապահպանության հետ կապված լրջագույն մարտահրավերներ է հաղթահարում։ Կալիֆորնիայի նահանգի Հայ աշակերտության բացարձակ մեծամասնությունը չի հաճախում հայկական վարժարաններ։ Երկար ժամանակ է այս նահանգի հանրային որոշ դպրոցներում գործում է երկլեզու կրթության ծրագիր։ Մեր հայրենակիցների զավակները հնարավորություն են ստանում հայերեն լեզվով սովորել շատ առարկաներ։ Ի՞նչ գիտենք այս մասին։ Ծանո՞թ է այս փորձը մյուս համայնքներին։ Որքանո՞վ է ծրագիրը մասնակիցների առումով ընդգրկուն։
«Գլենդելի Վիլսոնի անվան դպրոցի հայապահպան կրթական ծրագրերի փորձը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 134-րդ թողարկման ժամանակ:
Հյուրերն էին՝ 1. Գլենդելի հանրային դպրոցների միացյալ խորհրդի անդամ Նաիրի Նահապետյանը: 2. Գլենդելի Վիլսոնի անվան դպրոցի տնօրեն Նարեկ Կասսաբյանը։
Կահիրեի Հ.Մ.Ը.Մ. «Արարատ» մարզական ակումբի ներկան Եգիպտոսի հայկական կազմակերպությունների մեջ իրենց ուրույն տեղն ունեն մարզական ակումբներն ու միությունները։ Միավորվելով սպորտի
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Ինչպե՞ս է կազմակերպված Հայկական սփյուռքի ներկա տեղեկատվական քարոզչությունը, որքանո՞վ է այն ազդեցիկ, որո՞նք են ներկա