Գալուստյան-Նուբարյան Ազգային վարժարանը Կահիրեի միակ ամենօրյա հայկական կրթօջախն է։ Այն հանդիսանում է համայնքի հայապահպանության ջահակիրներից մեկը։ Այդ պատճառով հայրենագիտական առարկաները առաջնային դերակատարում ունեն վարժարանի կրթական ծրագրերում։ Վարժարանի հայապահպան առաքելության առաջամարտիկները հայոց լեզու և պատմություն դասավանդող ուսուցիչներն են։ Ովքե՞ր են դասավանդում հայրենագիտական առարկաներ վարժարանում։ Ինչպիսի՞ն է նրանց մասնագիտական առօրյան։ Ինչպե՞ս են հաղթահարում առկա խնդիրները։
«Հայ ուսուցչի առօրյան Կահիրեում» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 141-րդ թողարկման ժամանակ:
«Գլենդելի Ջեֆերսոնի անվան դպրոցը․ հանրակրթությունից հայա¬պահպանություն» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 135-րդ թողարկման ժամանակ:
«Հակահայ գործընթացները Լիբանանում և թուրքական հետքը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 145-րդ թողարկման ժամանակ: