Ալեքսանդրիայի «Տիգրան Երկաթ» մշակութային միության գործունեության հետքերով
390 Դիտում
Ալեքսանդրիայի «Տիգրան Երկաթ» մշակութային միության գործունեության հետքերով
Հայկական սփյուռքի ներքին տեղաշարժերի ներկա զարգացումների պայմաններում հաճախ կարելի է հանդիպել նոսրացող համայնքներ։ Այդօրինակ հետևանքները տարբեր պատճառներ են պարունակում, որոնցից են կրթամշակութային, տնտեսական և այլ բնույթի խնդիրները։ Երբեմնի հայահոծ համայնքներից է Ալեքսանդրիայի հայկական համայնքը։ Այսօր մի քանի հարյուրի հասնող մեր հայրենակիցներից բաղկացած համայնքը հակառակ փոքրաթիվ թվակազմի շարունակում է ապրել համայնքային կյանքով։ Այս հարցում ուրույն նշանակություն ունեն մշակութային միությունները։ Ի՞նչ դերակատարում ունի «Տիգրան Երկաթ» մշակութային միությունը համայնքի մշակութային կյանքում։ Որո՞նք են միության առաքելության առանցքային ուղղությունները։ Ի՞նչ կապ ունի միության հետ Աստղիկ Ալեքսանյանն ու իր գերդաստանը։ Որո՞նք են ներկայի մարտահրավերները։
«Ալեքսանդրիայի «Տիգրան Երկաթ» մշակութային միության գործունեության հետքերով» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 168-րդ թողարկման ժամանակ:
Հյուրն էր՝ Ալեքսանդրիայից 1․«Տիգրան Երկաթ» մշակութային միության ատենապետ Աստղիկ Ալեքսանյանը։
1958 թվականից հրատարակվում է հայագիտության ասպարեզում ամենահայտնի գիտական հանդեսներից մեկը՝ «Պատմա-բանասիրական»-ը։ Հանդեսի առաջին համարից սկսած, ժամանակ առ ժամանակ, ընթերցողին է ներկայացվել «Սփյուռքահայ կյանք» խորագրով բաժինը։
Հայ Կաթողիկե դպրոցն ու հայապահպանությունը Բեյրութում 2019 թվականի հոկտեմբերից Լիբանանում ներքաղաքական ճգնաժամ է սկսվել։ Երկրում տևական ժամանակ է պատշաճ չեն
Բեյրութահայությանն աջակցելու առաջին արձագանքները․ Դոնի Ռոստով Օգոստոսի 4-ին Բեյրութի ծովեզրյա շրջանում՝ հայահոծ հայկական թաղամասերի հարևանությամբ տեղի ունեցած մեծ պայթյունի պատճառով