Սփյուռքը Կահիրեյի հայ մտավորական Ժիրայր Շուշանյանի տեսանկյունից
474 Դիտում
Սփյուռքը Կահիրեյի հայ մտավորական Ժիրայր Շուշանյանի տեսանկյունից
Հայաստանի վերանկախացումից ի վեր Հայկական սփյուռքը նոր կամուրջներ է ձևավորել հայրենիքի հետ։ Սփյուռքը ինքը վերափոխումների է ենթարկվում։ Ի հայտ են գալիս նոր համայնքներ, նոսրանում են նախկինում մեծ վաստակ ունեցող համայնքները։ Այս զարգացումների համատեքստում անփոփոխ է մնում Սփյուռքում ապրող հայի դերակատարումը։ Նրանց շարքերում հանդիպում են առանձին անհատներ, ովքեր փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում ծառայել հայկականության ընդհանուր շահին։ Նրանցից շատերը հայկական հանրության լայն շրջանակներին ծանոթ չեն։ Նրանք տարբեր են` ուսուցչից մինչև գործարար, հասարակական-քաղաքական գործչից մինչև հոգևորական։ Կահիրեյում է ապրում Ժիրայր Շուշանյանը։ Ո՞վ է նա։ Ի՞նչ գործունեություն է ծավալել անցյալում։ Ի՞նչ ծրագրեր է իրականացնում այսօր։ Ի՞նչ մտահոգություններ ունի Հայկական սփյուռքի ներկա զարգացումների վերաբերյալ։ Ինչպիսի՞ն է տեսնում Սփյուռքի մոտ ապագան։
«Սփյուռքը Կահիրեյի հայ մտավորական Ժիրայր Շուշանյանի տեսանկյունից» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 169-րդ թողարկման ժամանակ:
Սփյուռքի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին․ Սամարա 2020 թվականի մայիսի 9-ին լրացավ Հայրենական Մեծ պատերազմի ավարտը ազդարարող 75-րդ տարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի
«Համասփյուռքյան մարտահրավերները ամերիկաբնակ սփյուռքահայ գործչի տեսակետից» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 133-րդ թողարկման ժամանակ:
Թուրքիան Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված նոր քայլեր է ձեռնարկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ հունիսի 23-ին կայացել է Խորհրդատվական