ԱՄՆ Արևմտյան ափի հայկական համայնքներում շարունակում է մտահոգիչ մնալ ձուլման հարցը։ Այս ուղղությամբ հաճախ հնչում են տարբեր տեսակետներ։ Միայն թե գործնականում վաղուց գոյություն ունեն լուծումներ, որոնք անհրաժեշտ է պարբերաբար զարգացնել։ Այս լուծումներից է հայեցի կրթություն ապահովող Սփյուռքի հայկական վարժարանը։ Օրենջ Քաունթիի հայկական փոքրաթիվ համայնքում այս մասին գիտեն։ Մեծ դժվարություններ հաղթահարելով՝ անգնահատելի հայապահպան գործ է անում տեղի միակ հայկական վարժարանը։ Ինչպիսի՞ն է վարժարանի առօրյան։ Որո՞նք են զարգացման հեռանկարները։
«Փոքրաթիվ համայնքի հայապահպանության դարբնոցը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 136-րդ թողարկման ժամանակ:
Կահիրեի «Գոգանյան» սրահի առաքելությունը Սփյուռքի մշակութային միությունները կարևոր տեղ ունեն համայնքներում ազգային մշակույթը պահպանելու հարցում։ Եգիպտոսի մշակութային կյանքի անբաժան մաս
Հայ մշակութային կյանքը Ալեքսանդրիայում «Հառաջդիմասեր» մշակութային ընկերակցության դիտակետից Եգիպտոսի հայ համայնքի կարևոր կենտրոններից է նաև Ալեքսանդրիան։ Այն համայնքի կառուցվածքային ձևով