Տարեվերջին Լիբանանի «Վանա ձայն» հայկական ռադիոյի եթերում 2019 թվականին իրականացրած գործունեության վերաբերյալ ամփոփիչ հարցազրույցով հանդես եկավ AFHIL (Armenian Fund for Health Insurance in Lebanon, այսուհետ՝ ԱՖՀԻԼ)-ի տնօրեն Հակոբ Լադոյանը։ Վերջինս տարին բնորոշեց որպես դրական և գոտեպնդիչ մթնոլորտում անցած շրջան։ Կառույցին անդամակցածների թիվը արդեն անցել է 7000-ը։ ԱՖԻԼ-ը ունի գործող չորս մարզական կենտրոն, հրատարակվում է «Զգույշ» պարբերաթերթը։ Տարվա ընթացքում ԱՖԻԼ-ը «Փրկենք մի կյանք» ֆոնդի խողովակով աջակցել է առողջական լուրջ խնդիրներ ունեցող 12 անձի։ Ըստ բանախոսի կառույցը անմասն չի մնում նաև Լիբանանի հայ աշակերտությանն ու ուսանողությանն ուղղված աջակցության ծրագրերից, որոնցից օգտվել են 186 ուսանող և 200 աշակերտ։ 2019 թվականի հոկտեմբերից Լիբանանում տիրող ներքաղաքական ճգնաժամի պայմաններում տեղի հայ համայնքի համար ԱՖԻԼ-ի գործունեությունը առավել կարևոր է դառնում՝ ներառելով նորանոր մարտահրավերներ։ Այս մասով կառույցի տնօրենը լիահույս է, որ իրենց կհաջողվի պատշաճ կերպով իրականացնել հանձն առած ծրագրերը։ ԱՖՀԻԼ-ը Լիբանանի հայկական առողջապահական փոխօգնության հիմնադրամն է, որը ստեղծվել է 1998-ին: Կառույցի հիմնադիր կազմակերպություններն են Համազգային Հայ կրթական և Մշակութային Միությունը, Լիբանահայ Օգնության Խաչը և Հայ Ընկերային Ծառայողների Միությունը։
Հայ մշակութային կյանքը Ալեքսանդրիայում «Հառաջդիմասեր» մշակութային ընկերակցության դիտակետից Եգիպտոսի հայ համայնքի կարևոր կենտրոններից է նաև Ալեքսանդրիան։ Այն համայնքի կառուցվածքային ձևով
Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը մեր իրականության ամենամեծ համահայկական կառույցներից մեկն է։ Նրա ակունքների մի մասը ուղղակի կապ ունեն Եգիպտոսի հայ
Հայ Կաթողիկե դպրոցն ու հայապահպանությունը Բեյրութում 2019 թվականի հոկտեմբերից Լիբանանում ներքաղաքական ճգնաժամ է սկսվել։ Երկրում տևական ժամանակ է պատշաճ չեն
One thought on “Սփյուռքի ապահովագրական համակարգի փորձը․ ԱՖՀԻԼ”
Barev dzez Es Hasmik Avagyannem unem ereq erexa mec txas carayume xarabaxum erkusy anchapahas en 11 axjik ev 16 tarekan txa apaga zinvor usucchuhi em amusnalucvac em arden 10tari aprum em vardzov npastaru em kardaci vor barerar Hakob Ladoyany ognume mardkanc porceci dimel xndrum em inchov vor karoxe ogni shat shnorhakal klinem
Barev dzez Es Hasmik Avagyannem unem ereq erexa mec txas carayume xarabaxum erkusy anchapahas en 11 axjik ev 16 tarekan txa apaga zinvor usucchuhi em amusnalucvac em arden 10tari aprum em vardzov npastaru em kardaci vor barerar Hakob Ladoyany ognume mardkanc porceci dimel xndrum em inchov vor karoxe ogni shat shnorhakal klinem