Հայ գրականությունը նրա տարերեքն է։ Այն այ մնալու և հայի ինքությունը կերտելու կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այս իրողության որդեգրմամբ է Սալբի Թաշճյանը հեռավոր Լիբանանում դարձել հայ գրականության ուսուցչուհի, ապա գրող-հրապարակախոս, նույն գրականությունը ռադիոեթերում տարածող լրագրող, իսկ այսօր արդեն Երևանի պետական համալսարանի ասպիրանտ։
Հայկական սփյուռքի մտավոր ներուժի շարքերում ուրույն տեղ ունեն հայապահպանության պատասխանատու գործը ստանձնած ուսուցիչները։ Նրանցից յուրաքանչյուրի նվիրական աշխատանքից է նաև կախված, թե որքանով մեր սփյուռքը կկարողանա պահպանել իր հայկական դիմագիծը։ Հայապահպանության մեծ ավանդույթներ ունեցող Լիբանանի Այնճար բնակավայրում է ապրում Սալբին։ Հայուհի, ով իր գործունեությամբ նպաստում է Սփյուռքի հայապահպանության զարգացմանը։ Ո՞վ է Սալբի Քյուրքճյան-Թաշճյանը։ Ի՞նչ գործունեություն է ծավալում հեռավոր Այնճարում։ Ինչպիսի՞ն է տեսնում հայրենագիտական կրթության պատկերը Հայկական սփյուռքում։
«Հայ գրականության պահապանը Լիբանանի Այնճար գյուղից» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 175րդ թողարկման ժամանակ:
Համահայկական կրթական եռօրյա աշխատաժողովների մեկնարկը տրված է Օգոստոսի 22-ին մեկնարկեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի համատեղ կազմակերպած
Համաճարակային ճգնաժամը և Սփյուռքի հանրակրթական համակարգը ԱՄՆ Արևմտյան ափի օրինակով Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մի քանի ամիս է ամբողջ աշխարհում հանրակրթական