Հայոց լեզվի դասավանդման հարցը Ռուսաստանում սփյուռքահայ մասնագետների տեսանկյունից․ Երազիկ Հարությունյան և Կարինե Կատանյան
284 Views
Հայոց լեզվի դասավանդման հարցը Ռուսաստանում սփյուռքահայ մասնագետների տեսանկյունից․ Երազիկ Հարությունյան և Կարինե Կատանյան
Հայ սփյուռքի գլխավոր մարտահրավերներից մեկը մնում է հայապահպանությունը։ Այս մասով դասական Սփյուռքը բավարար հաջողությունների է հասել։ Այլ է պատկերը հետխորհրդային հանրապետություններում։ Ռուսաստանում գտնվող հայ սփյուռքի ամենամեծ համայնքը ձուլման լրջագույն խնդիրներ ունի։ Տեղում չկան ամենօրյա հայկական դպրոցներ, հայերենի դասավանդումը մեծ հարցականի տակ է, շարունակում է չլուծված մնալ դասագրքերի հարցը։ Ինչպիսի՞ն են տեսնում հարցի ծավալումները ռուսաստանաբնակ հայոց լեզվի մասնագետները, որքանո՞վ են իրատեսական լուծման մինչ այժմ եղած տարբերակները, ի՞նչ է անհրաժեշտ անել:
«Հայոց լեզվի դասավանդման հարցը Ռուսաստանում սփյուռքահայ մասնագետների տեսանկյունից․ Երազիկ Հարությունյան և Կարինե Կատանյան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 137-րդ թողարկման ժամանակ:
Հյուրերն էին՝ 1. Կրասնոդարի պետական լրացուցիչ կրթության «Ցենտրալնի» ստեղծագործական զարգացման կենտրոնի հայրենագիտության ուսուցչուհի Կարինե Կատանյանը: 2. Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային ինքնավարության Պաշկովկայի դպրոցի ուսմասվար, բանասիրական գիտությունների թեկնածու Երազիկ Հարությունյանը։
Սփյուռքի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին․ Սամարա 2020 թվականի մայիսի 9-ին լրացավ Հայրենական Մեծ պատերազմի ավարտը ազդարարող 75-րդ տարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի