Եգիպտոսի հայկական կազմակերպությունների մեջ իրենց ուրույն տեղն ունեն մարզական ակումբներն ու միությունները։ Միավորվելով սպորտի գաղափարի շուրջ՝ տեղի է ունենում նաև համայնքային միավորում։ Մեկ տեղ են հավաքվում տարբեր տարիքի հայեր, ովքեր սպորտից զատ սկսում են ամրապնդել նաև իրենց ինքնության արմատները։ Այդպիսի կազմակերպությունների թվին է պատկանում Եգիպտոսի Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Կահիրեի «Արարատ» մարզական ակումբը։ Ինչպե՞ս է ձևավորվել ակումբը։ Ի՞նչ հաջողություններ է արձանագրել։ Ինչպիսի՞ դերակատարում ունի համայնքային կյանքում։ Ինչպիսի՞ հարաբերություններ ունի Սփյուռքի այլ համայնքների և Հայրենիքի նմանօրինակ կազմակերպությունների հետ։ Որո՞նք են ներկա մարտահրավերները։
«Կահիրեի Հ.Մ.Ը.Մ. «Արարատ» մարզական ակումբի ներկան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 149-րդ թողարկման ժամանակ:
Հյուրն էր՝
1.Եգիպտոսից Հ.Մ.Ը.Մ. «Արարատ» մարզական ակումբի ատենապետ Լևոն Թելփյանը։
Համահայկական կրթական եռօրյա աշխատաժողովների մեկնարկը տրված է Օգոստոսի 22-ին մեկնարկեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի համատեղ կազմակերպած
Հայ սփյուռքը ճանաչելու ճանապարհին կարևոր աղբյուր է Սփյուռքի մամուլը։ Այս շարքը պարբերաբար ներկայացնելու է մեր Սփյուռքի մամուլի տարբեր օրինակները, և փորձելու ենք միասին հասկանալ, թե որքանո՞վ է այսօր այն ապահովում հայկական աշխարհի փոխճանաչելիությունը։