Հաճախ խոսելով Հայ սփյուռքի մասին՝ անդրադառնում ենք հայրենադարձության և հայապահպանության հարցերին։ Այս հենքային խնդիրների միջանկյալում տասնյակ տարիներ տեղի է ունենում շատերիս համար անծանոթ գործընթաց։ Սփյուռքի մեր հայրենակիցները հայրենադարձվելու փոխարեն մեկ օտար երկրից մյուս օտար երկիր են տեղափոխվում։ Այլ կերպ ասած Սփյուռքում տեղի են ունենում ներքին տեղաշարժեր։ Ի՞նչ ասել է Սփյուռքի ներքին տեղաշարժեր։ Ինչպիսի՞ն են եղել Հայ սփյուռքի ներքին տեղաշարժերը։ Ի՞նչ զարգացումների սպասել:
«Հայ սփյուռքի ներքին տեղաշարժերը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 127-րդ թողարկման ժամանակ:
Հյուրն էր՝
1.ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պ․գ․թ․ Տիգրան Ղանալանյանը:
Հայապահպանության գործընթացը Սփյուռքում․ տեսակետ Գերմանիայից Այսօր օտար երկրներում ավելի շատ հայ է ապրում, քան հայրենիքում։ Նրանցից շատերը կանգնած են ազգային
իԳործ․ մասնագիտական փորձի զարգացում ՀՀ-ում Սփյուռքի 20 հայրենակցի համար Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսում է նոր նախագիծ, որը նպատակ
Տարեվերջին Լիբանանի «Վանա ձայն» հայկական ռադիոյի եթերում 2019 թվականին իրականացրած գործունեության վերաբերյալ ամփոփիչ հարցազրույցով հանդես եկավ AFHIL (Armenian Fund for Health Insurance in Lebanon, այսուհետ՝ ԱՖՀԻԼ)-ի տնօրեն Հակոբ Լադոյանը։