Զարեհ Սինանյանի ասուլիսը․ կորոնավիրուսից մինչև նոր ծրագրեր
273 Views
Զարեհ Սինանյանի ասուլիսը․ կորոնավիրուսից մինչև նոր ծրագրեր
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդես եկավ հերթական ասուլիսով։ Թեման կապված էր Հայ սփյուռքի վրա կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի ազդեցության խնդիրներին և ոչ միայն։ Նա նշեց․ «Ամեն դեպքում կասկածից վեր է, որ այս հիվանդությունը ունենալու է ավելի ընդգրկուն բնույթ։ Եվ բոլոր այն երկրները, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները, մանավանդ այն երկրները, որտեղ մեծ թվով մեր հայրենակիցներ են բնակվում, զերծ չեն մնա այս համաճարակի հետևանքներից»։ Սինանյանը անդրադառնալով աշխարհում տիրող համաճարակային ներկա զարգացումներին՝ ներկայացրեց Սփյուռքում արձնագրված իրավիճկը։ Իրանի իսլամական հանրապետության, ըստ Սինանյանի, հայ համայնքում արձանագրվել է մեկ մահ։ Սինանյանը նշեց նաև Սփյուռքի կողմից Հայաստանի Հանրապետությանը համաճարակի հետ կապված ցուցաբերվող աջակցության մասին: Նա հավելեց, որ հաշվի առնելով աշխարհում համաճարակի տարածման տեմպերը՝ չենք կարող իրատեսորեն ակնկալել, որ աջակցությունն այս փուլում մեծ կլինի։
Հայ բարեգործական ընդհանուր միությունը Կահիրեում Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը մեր իրականության ամենամեծ համահայկական կառույցներից մեկն է։ Նրա ակունքների մի մասը
Սփյուռքի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին․ Սամարա 2020 թվականի մայիսի 9-ին լրացավ Հայրենական Մեծ պատերազմի ավարտը ազդարարող 75-րդ տարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի