Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը հայտնում է, որ կաթողիկոսության «Կիլիկիա» թանգարանը վերանորոգվում է։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական «Կիլիկիա» թանգարանի շինարարությունը մեկնարկել է 1995 թվականին և ավարտվել 1997 թվականին։ Թանգարանը պաշտոնապես գործարկվել է 1998 թվականի մարտին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի և Լիբանանի Հանրապետության նախագահի հովանու ներքո։ Թանգարնաը գտնվում է Անթիլիասի Մատենադարանի շենքի մեջ։ Հիմնադրումից 25 տարի անց «Կիլիկիա» թանգարանը, Արամ Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ, ընդհանուր վերանորոգման է ենթարկվում։ Վերանորոգման ծախսերը հոգացել են Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմից Կարո և Սոսե Էշկիյանները։ Կարո Էշկիյանը Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Ազգային վարչության ատենապետն է։ Թանգարանի ճարտարապետական աշխատանքներով զբաղվել է Մկրտիչ Յափուճյանը, իսկ ձեռագրերի վերանորոգմամբ՝ Վարդ Պիզանսը։ Վարդը Շտուդգարդի Հայկական մշակույթի պահպանության ընկերության ներկայացուցիչն է։ Եկեղեցական գանձերի մեծ մասը, որոնք ցուցադրվում են թանգարանում, Անթիլիաս են բերվել դժվար պայմաններում՝ 1915 թվականին, երբ Կաթողիկոսությունը ստիպված էր հեռանալ իր նախնական նստավայրից՝ Սիսից։
Կահիրեի Հ.Մ.Ը.Մ. «Նուբար» մարզական ակումբի ներկան Սփյուռքի շատ համայնքներում հայակենտրոնացման յուրօրինակ հարթակներ կան։ Դրանց թվում ուրույն տեղ ունեն մարզական միություններն
«Հայոց լեզվի դասավանդման հարցը Ռուսաստանում սփյուռքահայ մասնագետների տեսանկյունից․ Երազիկ Հարությունյան և Կարինե Կատանյան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 137-րդ թողարկման ժամանակ: