Սիրիայում տիրող ռազմական, տնտեսական և համաճարակային պայմանները ծանր հետք են թողել նաև տեղի հայ համայնքի վրա։ Հայահոծ Հալեպ քաղաքը մեծ վնասներ է կրել, որոնք հավասարաչափ բաժին են հասել նաև մեր հայրենակիցներին։ Զարմանալի է, սակայն այս պայմաններում շարունակում են գործել հայկական հոգևոր, կրթական և մշակութային կառույցները։ Դրանցից է դանիացի հայասեր բարերարուհի Կարեն Եփփեի անունը կրող Հալեպի ազգային ճեմարանը։
«Հալեպի Կարեն Եփփե ազգային ճեմարանի ներկան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 153-րդ թողարկման ժամանակ:
Թբիլիսիում նշվել է Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը» Ավանդական դարձած Վարդատոնը այս տարի նշվեց մայիսի 31-ին: Աշուղական երաժշտության մեծագույն վարպետ Սայաթ-Նովայի հիշատակին
Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը մեր իրականության ամենամեծ համահայկական կառույցներից մեկն է։ Նրա ակունքների մի մասը ուղղակի կապ ունեն Եգիպտոսի հայ
Հայրենիքին աջակցելու գործին այսօր Սփյուռքի շատ հայրենակիցներ են միացել։ Նրանցից շատերը այդ նվիրական գործը իրականացնում են առանց բարձրաձայնելու։ Արդյունքում, Հայրենիքում էլ այս մասին հաճախ ոչ մի պատկերացում չենք ունենում։