Թուրքիայում հայկական պատմաշակութային հուշարձանների, կրոնական հաստատությունների հանդեպ, մեղմ ասած, ոչ հանդուրժողական վերաբերմունքը շարունակական բնույթ է ստանում։ Մայիսի 23-ին հայտնի էր դարձել Ստամբուլի Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի մասում տեղադրված խաչը պոկելու վանդալիզմի վառ դրսևորումը։ Օրեր անց այս զարհուրելի արարքը իրականացրած անձը ձերբակալվել է։ Ի՞նչ է սա՝ արդարադատության հաստատո՞ւմ Թուրքիայում։ Այս ուղղությամբ զարգացումները հետաքրքիր երանգներ են սկսում ստանալ։ Էրդողանի քաղաքական հակառակորդ և Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը կարողացել է ժամանակին հաղթել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։ Այսօր ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն արդեն այցելում է հայկական նշյալ եկեղեցի և իր հստակ դիրքորոշումը հայտնում կատարվածի հանդեպ։ Իմամօղլուի հետ եկեղեցի է այցելել նաև Ստամբուլի Սկյուտար շրջանի համայնքապետ Հիլմի Թյուրքմենը։ Թուրքական աղբյուրի փոխանցմամբ նրանք եկեղեցում դեպքի մասին տեղեկություն են ստացել եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էդվարդ Այվազյանից։ Ստամբուլի քաղաքապետը նշել էր, որ ցավում է կատարվածի համար և ասել, որ կատարված հարձակումը սրբավայրի նկատմամբ, որ կրոնին էլ որ պատկանի, կատարվել է բոլորի դեմ։ Էդվարդ Այվազյանը հաղորդմամբ եկեղեցու խաչը նորոգվել է և կրկին ամրացվել դարպասին։ Այստեղ տեղին է հիշել այն, որ վերջերս ընդդիմադիր քաղաքապետը իր դեմ շինծու մեղադրանքներով քերական գործեր հարուցելու մասին հայտարարություն էր տարածել։ Դրանում նա որպես զեղծարարներ մեղադրում էր Թուրքիայի ՆԳՆ նախարար Սուլեյման Սոյլուին և քննիչ Արիֆ Յըլդըրըմին։ Հուսանք, որ քաղաքապետի ողջունելի քայլը թելադրված է անկեղծ մղումներից և իր պաշտոնից բխող պատասխանատվությունից։ Մի բան, որ պակասում է Թուրքիայի ներկա հանրապետության ղեկավարության շրջանում։
Համաճարակային ճգնաժամը և Սփյուռքի հանրակրթական համակարգը ԱՄՆ Արևմտյան ափի օրինակով Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մի քանի ամիս է ամբողջ աշխարհում հանրակրթական
Սփյուռքի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին․ Սամարա 2020 թվականի մայիսի 9-ին լրացավ Հայրենական Մեծ պատերազմի ավարտը ազդարարող 75-րդ տարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի
«Հայոց լեզվի դասավանդման հարցը Ռուսաստանում սփյուռքահայ մասնագետների տեսանկյունից․ Երազիկ Հարությունյան և Կարինե Կատանյան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 137-րդ թողարկման ժամանակ: