14 Հոկտեմբերի, 2024

Ասպարեզ օրաթերթը․ մարտահրավերներից մինչև թեմատիկ հարցադրումներ

Ասպարեզ օրաթերթը․ մարտահրավերներից մինչև թեմատիկ հարցադրումներ
ԱՄՆ հայկական մամուլը տարբեր զարգացումներ է ապրել։ Այն մնում է ոչ միայն լրատվական, այլ նաև հայեցի դիմագծի պահպանման յուրօրինակ հարթակ՝ օտար երկրում հայերեն կարդալու ավանդական լրատվամիջոց։ 110 տարի առաջ այստեղ սկսեց գործել Ասպարեզ օրաթերթը։ 21-րդ դարում այն շարունակում է օրական իր ընթերցողին ներկայանալ տպագիր օրինակներով։ Ի՞նչ մարտահրավերներ է դիմագրավում օրաթերթը։ Որքանո՞վ է պահանջված իր ընթերցողի կողմից։ Ինչպիսի՞ թեմատիկ ընդգրկվածություն ունի այսօր։

«Ասպարեզ օրաթերթը․ մարտահրավերներից մինչև թեմատիկ հարցադրումներ» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 132-րդ թողարկման ժամանակ:

Հյուրերն էին՝
1. «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Պաղտոյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով