Հայագիտական ժողովածու ուկրաինացի գիտնականների կողմից
348 Views
Հայագիտական ժողովածու ուկրաինացի գիտնականների կողմից
Կիևում լույս է տեսել «Ուկրաինա-Հայաստան. պատմություն, մշակույթ, տուրիզմ» գիտական ժողովածուն, որը ընդգրկել է 30 հետազոտողների աշխատություններ։ Գիտական ժողովածուի մեջ են ընդգրկվել «Ուկրաինա-Հայաստան․ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» միջազգային գիտական համաժողովի նյութերը, որը նախաձեռնվել էր Կիեւի ազգային համալսարանի, Ուկրաինայի Հայերի միության, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան և Ուկրաինայի Սփյուռքի հետազոտությունների ինստիտուտի կողմից։ Ուկրաինայի Հայերի միությունից հայտնում են, որ հետազոտությունները նորարարական են, դրանցից շատերը հրապարակվել են առաջին անգամ եւ նվիրված են ավելի վաղ չհետազոտված թեմաներին։ Հավաքածուն ուշագրավ է նաև նրանով, որ դրանում բարձրաձայնվում են հարցեր զբոսաշրջության, Ուկրաինայում հայկական սփյուռքի բազմադարյա պատմության զարգացման մասին։
«Գլենդելի Վիլսոնի անվան դպրոցի հայապահպան կրթական ծրագրերի փորձը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 134-րդ թողարկման ժամանակ:
Հայ ավետարանական Բեթել երկրորդական վարժարանի ներկան Սիրիայում շարունակվող ռազմական գործողություններն անկայուն տնտեսական իրավիճակ են ձևավորել։ Այդ ամենին ավելացել է օրեցօր
Ավստրիայում ձևավորվող հայկական նոր համայնքի հետքերով Հայկական սփյուռքի նորօրյա պատմության շրջափուլում ի հայտ են գալիս նորաստեղծ համայնքներ։ Նրանց շուրջ համախմբվում