Ինչպիսի՞ նկարագիր ունի հայ դպրոցը Լոս Անջելեսում, ի՞նչ տեղաշարժեր կան, որքանո՞վ են գործակցում համայնքն ու դպրոցը, որո՞նք են ծառացած խնդիրները, ի՞նչ սպասելիքներ կան: «ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀԱՅ ԴՊՐՈՑԻ ՆԵՐԿԱՆ» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 79-րդ թողարկման ժամանակ: Հյուրերն էին՝ 1. Լոս Անջելեսի Ազգային վարժարանների խնամկալ մարմնի ատենապետուհի Լիզա Կապուտյանը: 2. Մեսրոպյան Ազգային վարժարանի տնօրեն Դավիթ Ղուկասյանը: 3. Շամլյան Ազգային վարժարանի տնօրեն Թալին Քարկոտորյանը:
«Փոքրաթիվ համայնքի հայապահպանության դարբնոցը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 136-րդ թողարկման ժամանակ:
Սփյուռքը հայրենիքի կողքին․ Շանթ Նաջարյան Համասփյուռքը շարունակում է իր ռադիոլսողին ծանոթացնել Հայկական սփյուռքի մեր այն հայրենակիցների հետ, ովքեր հայրենիքի համար