Հայրենագիտական կրթության հարցն Ալեքսանդրիայում հայ ուսուցչուհու տեսանկյունից
464 Դիտում
Հայրենագիտական կրթության հարցն Ալեքսանդրիայում հայ ուսուցչուհու տեսանկյունից
Սփյուռքի ներկա մարտահրավերների թվում կարևոր տեղ է զբաղեցնում հայ դպրոցի պահպանման հարցը։ Գաղտնիք չէ, որ վերջին երեք տասնամյակներում այս հարցի մասով հակասական զարգացումներ են ընթանում։ Դասական սփյուռքի շատ համայնքներ կորցնում են իրենց ազգային դպրոցները, իսկ ոչ դասական սփյուռքի նորաթուխ համայնքները չեն կարողանում կայացնել իրենց միջավայրում ամենօրյա ազգային դպրոցի համակարգը։ Նման պայմաններում ցավալի արձանագրում է Ալեքսանդրիայի միակ հայկական ամենօրյա վարժարանի փակման լուրը։ Այն էլ, երբ դրա մասին է խոսում դպրոցի հայագիտական առարկաներ դասավանդող ուսուցչուհին։ Ո՞վ է Սյուզի Սեմիզյան-Բահարյանը։ Ինչու ընտրեց հայրենագիտական առարկաներ դասավանդող ուսուցչի մասնագիտությունը։ Ի՞նչ ասել է Պողոսյան ազգային վարժարան։ Ինչո՞ւ վարժարանը կանգնեց փակվելու փաստի առջև։ Ինչպիսի՞ լուծումներ է տեսնում առկա խնդիրների վերաբերյալ հայ ուսուցչուհին։
«Հայրենագիտական կրթության հարցն Ալեքսանդրիայում հայ ուսուցչուհու տեսանկյունից» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 171-րդ թողարկման ժամանակ:
Հյուրն էր՝
Ալեքսանդրիայից
1․ Պողոսյան ազգային վարժարանի հայրենագիտական առարկաների ուսուցչուհի Սյուզի Սեմիզյան-Բահարյանը։
Տարեվերջին Լիբանանի «Վանա ձայն» հայկական ռադիոյի եթերում 2019 թվականին իրականացրած գործունեության վերաբերյալ ամփոփիչ հարցազրույցով հանդես եկավ AFHIL (Armenian Fund for Health Insurance in Lebanon, այսուհետ՝ ԱՖՀԻԼ)-ի տնօրեն Հակոբ Լադոյանը։
Հայ սփյուռքը ճանաչելու ճանապարհին կարևոր աղբյուր է Սփյուռքի մամուլը։ Այս շարքը պարբերաբար ներկայացնելու է մեր Սփյուռքի մամուլի տարբեր օրինակները, և փորձելու ենք միասին հասկանալ, թե որքանո՞վ է այսօր այն ապահովում հայկական աշխարհի փոխճանաչելիությունը։