Այսօր Եգիպտոսի հայկական համայնքը փոքրաթիվ է։ Սակայն այս փաստը չի խանգարում ունենալ ազգային վարժարաններ։ Կահիրեի ազգային վարժարանը Եգիպտոսի այն քիչ հայկական կրթօջախներից, որը դարձել է համայնքի հայապահպանության գլխավոր գործոններից մեկը։ Ի՞նչ ասել է Գալուստյան-Նուբարյան Ազգային վարժարան։ Ի՞նչ դերակատարում ունի վարժարանը համայնքի կյանքում։ Որո՞նք են ներկա մարտահրավերները։
«Կահիրեի հայեցի կրթական միջավայրը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 140-րդ թողարկման ժամանակ:
Հյուրերն էին՝ 1. Կահիրեի Գալուստյան-Նուբարյան Ազգային վարժարանի տնօրեն Սիմոն Չամքերթենյանը: 2. Նույն վարժարանի ուսումնական բաժնի վարիչ Գևորգ Գազանջյանը:
Ռուսաստանում և ԱՄՆ-ում վերջին շրջանում գնալով մեծ ճանաչում է ձեռք բերում հայկական միջազգային «ARMOSPHERE» նախագիծը որի հեղինակի հետ էլ այսօր զրուցել ենք:
Սինգապուրի հնագույն քրիստոնեական կառույցը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, մարտի 26-ից 28-ը դարձավ համահայկական հանդիսությունների կենտրոն՝ նշելով հիմնադրման 190-ամյակը։ Հոբելյանական