Սփյուռքի և հայրենիքի ներկան ամերիկահայ երիտասարդի աչքերով
480 Դիտում
Սփյուռքի և հայրենիքի ներկան ամերիկահայ երիտասարդի աչքերով
Վերանկախացումից ի վեր սփյուռքի հազարավոր մեր հայրենակիցներ այցելում են Հայաստանի Հանրապետություն։ Նպատակները տարբեր են։ Հաճախ կարելի է հանդիպել հայորդիների, ովքեր հայրենիք են վերադառնում երկար ընդմիջումից հետո։ Նրանցից շատերը ինքնության արմատների փնտրտուքի մեջ են։ Այդ ճանապարհին Հայաստանը ճանաչելը դառնում է կարևոր գրավական։ Նման հարցադրումներով 16-ամյա ընդմիջումից հետո Հայաստան է այցելել Լոս Անջելեսում ծնված Շանթը։ ԱՄՆ-ի հայապատկան վաճառասրահներում թուրքական ապրանքների վաճառքի դեմ շարժման մասնակցից մինչև Հայոց պատմության ու գրականության ներհամայնքային թեմատիկ ձեռնարկների համակազմակերպիչ Շանթը հայրենիքը ճանաչելու շրջայցերի մեջ է։
«Սփյուռքի և հայրենիքի ներկան ամերիկահայ երիտասարդի աչքերով» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 158-րդ թողարկման ժամանակ:
Հայ Կաթողիկե դպրոցն ու հայապահպանությունը Բեյրութում 2019 թվականի հոկտեմբերից Լիբանանում ներքաղաքական ճգնաժամ է սկսվել։ Երկրում տևական ժամանակ է պատշաճ չեն
Հալեպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարյան, Գալուստ Գյուլբենկյան Կենտրոնական Վարժարանի գործունեության անցյալի և ներկայի զուգահեռներում Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը երկար տարիներ իր