Հայ Կաթողիկե դպրոցն ու հայապահպանությունը Բեյրութում
632 Դիտում
Հայ Կաթողիկե դպրոցն ու հայապահպանությունը Բեյրութում
2019 թվականի հոկտեմբերից Լիբանանում ներքաղաքական ճգնաժամ է սկսվել։ Երկրում տևական ժամանակ է պատշաճ չեն գործում հանրակրթական կառույցները։ Տնտեսական մեծ խնդիրների առջև են կանգնել մասնավոր դպրոցները։ Դրանց թվին են պատկանում հայկական ամենօրյա վարժարանները։ Այդպիսին է Հայ կաթողիկե եկեղեցու հովանու ներքո գործող Մեսրոպյան վարժարանը։ Ինչպիսի՞ն է Բեյրութի Մեսրոպյան վարժարանի առօրյան։ Ո՞րն է վարժարանի հայապահպան առաքելությունը։ Որո՞նք են ներկա մարտահրավերները:
«Հայ Կաթողիկե դպրոցն ու հայապահպանությունը Բեյրութում» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 126-րդ թողարկման ժամանակ:
Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը մեր իրականության ամենամեծ համահայկական կառույցներից մեկն է։ Նրա ակունքների մի մասը ուղղակի կապ ունեն Եգիպտոսի հայ
Սփյուռքի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին․ Սամարա 2020 թվականի մայիսի 9-ին լրացավ Հայրենական Մեծ պատերազմի ավարտը ազդարարող 75-րդ տարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի