Թագավարակի դեմ պայքարում օտարերկրյա աջակցության շրջանակներում օրերս Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը: Այս անգամ մեր առողջապահական պայքարին միացան 9 բժիշկներ, ովքեր օրեր շարունակ կիսելու են իրենց փորձառությունը՝ մաս կազմելով Հայաստանի Հանրապետությունում համավարակի դեմ պայքարի առողջապահական համակարգին։ հատկանշական է, որ ֆրանսիական խմբի ղեկավարը հանրահայտ հայ բժիշկ Լորան Փափազյանն է: Առաջին անգամ ոտք դնելով Հայաստան՝ նա բավականին հուզիչ քայլ կատարեց․ Փափազյանը ծնկի եկավ ու շոշափեց հայրենի հողը: Բժիշկների ցանկում է նաև անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հայկ Վարդանյանը: Սփյուռքի գլխավոր հանձնակատարաի գրասենյակից հայտնում են, որ Գրասենյակն այս նախաձեռնությունը կյանքի է կոչում ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ: Սպասվույմ է, որ նմանօրինակ նախաձեռնություններում հետզհետե ավելի նկատելի են դառնալու օտար երկրներում բնակվող ազգությամբ հայ բժիշկների մասնակցության օրինակները, որոնց թվին կարելի է դասել նաև ռուսաստանյան առողջապահական համակարգը ներկայացնող բժիշկների խմբերը։
Հայրենիքին աջակցելու գործին այսօր Սփյուռքի շատ հայրենակիցներ են միացել։ Նրանցից շատերը այդ նվիրական գործը իրականացնում են առանց բարձրաձայնելու։ Արդյունքում, Հայրենիքում էլ այս մասին հաճախ ոչ մի պատկերացում չենք ունենում։
Երկար ճանապարհ են անցել մեր հայրենակիցները այս արդյունքը արձանագրելու համար։ Վերջապես ԱՄՆ Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: