Գլենդելի Վիլսոնի անվան դպրոցի հայապահպան կրթական ծրագրերի փորձը
357 Views
Գլենդելի Վիլսոնի անվան դպրոցի հայապահպան կրթական ծրագրերի փորձը
ԱՄՆ-ում հայահոծ Սփյուռք ունենք։ Այն հայապահպանության հետ կապված լրջագույն մարտահրավերներ է հաղթահարում։ Կալիֆորնիայի նահանգի Հայ աշակերտության բացարձակ մեծամասնությունը չի հաճախում հայկական վարժարաններ։ Երկար ժամանակ է այս նահանգի հանրային որոշ դպրոցներում գործում է երկլեզու կրթության ծրագիր։ Մեր հայրենակիցների զավակները հնարավորություն են ստանում հայերեն լեզվով սովորել շատ առարկաներ։ Ի՞նչ գիտենք այս մասին։ Ծանո՞թ է այս փորձը մյուս համայնքներին։ Որքանո՞վ է ծրագիրը մասնակիցների առումով ընդգրկուն։
«Գլենդելի Վիլսոնի անվան դպրոցի հայապահպան կրթական ծրագրերի փորձը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 134-րդ թողարկման ժամանակ:
Հյուրերն էին՝ 1. Գլենդելի հանրային դպրոցների միացյալ խորհրդի անդամ Նաիրի Նահապետյանը: 2. Գլենդելի Վիլսոնի անվան դպրոցի տնօրեն Նարեկ Կասսաբյանը։
Հայ բարեգործական ընդհանուր միությունը Կահիրեում Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը մեր իրականության ամենամեծ համահայկական կառույցներից մեկն է։ Նրա ակունքների մի մասը
Վեհափառը Անթիլիասի մայրավանքից հանդես եկավ ամանորյա Հայրապետական պատգամով։ Շնորհավորելով մեր հայրենակիցներին՝ Արամ Ա․ կաթողիկոսը նշեց․«Սիրելի ժողովուրդ գտնվում ենք մեր ժամանակակաից պատմության մեկ վճռական հանգրվանում։ Եկեք դիտենք մեր շուրջը իրապաշտ մոտեցումով։»
Սփյուռքը, ինչպես և Հայրենիքը, այսօր Կորոնավիրուսի դեմ պայքարում փորձում է անհրաժեշտ աշխատանք իրականացնել։ Այս ուղղությամբ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Լիբանանի հայ համայնքը։