Վերջին շրջանում Ռուսաստանի հայկական համայնքի կյանքում ավելի հաճախ է նկատվում հայասատանյան մշակույթի ներկայացումը։ Դա նպաստում է ոչ միայն հայրենիքից դուրս ապրող հայերին մոտ լինել ազգային մշակույթին և ծանոթանալ նորորյա մշակութային կյանքին, այլ նաև ուրիշ երկրում մեծացող հայ երիտասարդին կամ պատանուն մոտ պահել իր արմատներին ու հաղորդակից դարձնել հայոց բազմադարյան ու բազմաշերտ մշակույթին։ Սա փաստվում է հայաստանյան մշակութային տարբեր ուղղությունների տարբեր ձևաչափերով ներկայանալու հանդեպ օրեցօր մեծացող հետաքրքրություները։ Ժամանակակից հայ գեղանկարչության լավագույն վարպետներին ու նրանց աշխատանքներին ծանոթանալու այս անգամվա առիթը հայր և որդի Գագիկ ու Լեվոն Աբրահամյանների աշխատանքների անհատական ցուցահանդեսն էր Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնում։ «Երկու թև» խորագիրը կրող ցուցահանդեցին ներկայացվել էին 50-ից ավելի կտավներ։
Թուրքիան Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված նոր քայլեր է ձեռնարկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ հունիսի 23-ին կայացել է Խորհրդատվական
Հայոց ցեղասպանության թեմատիկ մուլտիմեդիոն ցուցադրություն Դոնի Ռոստովում https://youtu.be/3582y7omoQs Ապրիլի 11-25-ը, «Ռուսաստան — իմ պատմությունը» («Россия — моя история») համառուսաստանյան պետական
«Նորթրիջի Կալիֆորնիայի նահանգային համալսարանի հայագիտական կենտրոնի ներկան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 131-րդ թողարկման ժամանակ: