Վերջին շրջանում Ռուսաստանի հայկական համայնքի կյանքում ավելի հաճախ է նկատվում հայասատանյան մշակույթի ներկայացումը։ Դա նպաստում է ոչ միայն հայրենիքից դուրս ապրող հայերին մոտ լինել ազգային մշակույթին և ծանոթանալ նորորյա մշակութային կյանքին, այլ նաև ուրիշ երկրում մեծացող հայ երիտասարդին կամ պատանուն մոտ պահել իր արմատներին ու հաղորդակից դարձնել հայոց բազմադարյան ու բազմաշերտ մշակույթին։ Սա փաստվում է հայաստանյան մշակութային տարբեր ուղղությունների տարբեր ձևաչափերով ներկայանալու հանդեպ օրեցօր մեծացող հետաքրքրություները։ Ժամանակակից հայ գեղանկարչության լավագույն վարպետներին ու նրանց աշխատանքներին ծանոթանալու այս անգամվա առիթը հայր և որդի Գագիկ ու Լեվոն Աբրահամյանների աշխատանքների անհատական ցուցահանդեսն էր Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնում։ «Երկու թև» խորագիրը կրող ցուցահանդեցին ներկայացվել էին 50-ից ավելի կտավներ։
Համահայկական կրթական եռօրյա աշխատաժողովների մեկնարկը տրված է Օգոստոսի 22-ին մեկնարկեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի համատեղ կազմակերպած
Թբիլիսիում նշվել է Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը» Ավանդական դարձած Վարդատոնը այս տարի նշվեց մայիսի 31-ին: Աշուղական երաժշտության մեծագույն վարպետ Սայաթ-Նովայի հիշատակին