Չիկագոյում գտնվող հայկական եկեղեցին ու ՀՀ հյուպատոսարանը ցուցարարների թիրախ
527 Դիտում
Չիկագոյում գտնվող հայկական եկեղեցին ու ՀՀ հյուպատոսարանը ցուցարարների թիրախ
ԱՄՆ-ում շարունակվում են ցույցերը: Այս անգամ վտանգի առաջ է կանգնել Չիկագոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Եկեղեցու հոգևոր հովվի խոսքով հարձակման պահին նա եկեղեցում չի գտնվել, սակայն երբ տեղեկացել է, որ եկեղեցուն մոտ ցույցեր են տեղի ունենում, անմիջապես գնացել է եկեղեցի և կանգնել բակում՝ ցույց տալու համար, որ եկեղեցին լքված շինություն չէ։ Նա ասաց նաև, որ բարեբախտաբար եկեղեցին վնաս չի կրել, քանի որ ոստիկանությունը ուժեղ հսկողություն էր իրականացնում քաղաքում։
Հարձակման է ենթարկվել նաև Չիկագոյում հայկական հյուպատոսարանի շենքը, ինչպես նաև հայերին պատկանող մի քանի խանութներ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ցուցարարները վնասել էին հայկական խաչքար Դենվեր քաղաքում։
Հայ սփյուռքի ներքին տեղաշարժերը Հաճախ խոսելով Հայ սփյուռքի մասին՝ անդրադառնում ենք հայրենադարձության և հայապահպանության հարցերին։ Այս հենքային խնդիրների միջանկյալում տասնյակ
Կոլորադոյում ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին կրթությունը պարտադիր դարձնող օրինագիծ ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է թիվ 1336
Կոլորադոյում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը Ցավալի է, սակայն 21-րդ դարում շարունակվում են վանդալիզմի զոհ դառնալ պատմամշակութային հուշարձանները։ Դրանց