ԱՄՆ Արևմտյան ափի հայկական համայնքներում շարունակում է մտահոգիչ մնալ ձուլման հարցը։ Այս ուղղությամբ հաճախ հնչում են տարբեր տեսակետներ։ Միայն թե գործնականում վաղուց գոյություն ունեն լուծումներ, որոնք անհրաժեշտ է պարբերաբար զարգացնել։ Այս լուծումներից է հայեցի կրթություն ապահովող Սփյուռքի հայկական վարժարանը։ Օրենջ Քաունթիի հայկական փոքրաթիվ համայնքում այս մասին գիտեն։ Մեծ դժվարություններ հաղթահարելով՝ անգնահատելի հայապահպան գործ է անում տեղի միակ հայկական վարժարանը։ Ինչպիսի՞ն է վարժարանի առօրյան։ Որո՞նք են զարգացման հեռանկարները։
«Փոքրաթիվ համայնքի հայապահպանության դարբնոցը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 136-րդ թողարկման ժամանակ:
Տորոնտոյի հայ համայնքը հայտարարել է ռազմավարական նշանակություն ունեցող խոշոր ձեռքբերման մասին, որն արդեն իսկ բնորոշվել է որպես «պատմական շրջադարձ»։ 15,05
«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան հայոց թեմի ներկան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 130-րդ թողարկման ժամանակ:
Սփյուռքը, ինչպես և Հայրենիքը, այսօր Կորոնավիրուսի դեմ պայքարում փորձում է անհրաժեշտ աշխատանք իրականացնել։ Այս ուղղությամբ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Լիբանանի հայ համայնքը։