Չիկագոյում գտնվող հայկական եկեղեցին ու ՀՀ հյուպատոսարանը ցուցարարների թիրախ
336 Դիտում
Չիկագոյում գտնվող հայկական եկեղեցին ու ՀՀ հյուպատոսարանը ցուցարարների թիրախ
ԱՄՆ-ում շարունակվում են ցույցերը: Այս անգամ վտանգի առաջ է կանգնել Չիկագոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Եկեղեցու հոգևոր հովվի խոսքով հարձակման պահին նա եկեղեցում չի գտնվել, սակայն երբ տեղեկացել է, որ եկեղեցուն մոտ ցույցեր են տեղի ունենում, անմիջապես գնացել է եկեղեցի և կանգնել բակում՝ ցույց տալու համար, որ եկեղեցին լքված շինություն չէ։ Նա ասաց նաև, որ բարեբախտաբար եկեղեցին վնաս չի կրել, քանի որ ոստիկանությունը ուժեղ հսկողություն էր իրականացնում քաղաքում։
Հարձակման է ենթարկվել նաև Չիկագոյում հայկական հյուպատոսարանի շենքը, ինչպես նաև հայերին պատկանող մի քանի խանութներ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ցուցարարները վնասել էին հայկական խաչքար Դենվեր քաղաքում։
Հայ ուսուցչի առօրյան Կահիրեում Գալուստյան-Նուբարյան Ազգային վարժարանը Կահիրեի միակ ամենօրյա հայկական կրթօջախն է։ Այն հանդիսանում է համայնքի հայապահպանության ջահակիրներից մեկը։
Հակահայկական ակցիաներ Լիբանանում.լիբանանահայ լրագրողը սպառնալիքների թիրախ Լիբանանյան «Ալ Ջադիդ» հեռուստաալիքի հայազգի լրագրող Նշան Տեր-Հարությունյանը հայտնվել է մի շարք ծայրահեղականների սպառնալիքների
«Հայոց լեզվի դասավանդման հարցը Ռուսաստանում սփյուռքահայ մասնագետների տեսանկյունից․ Երազիկ Հարությունյան և Կարինե Կատանյան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 137-րդ թողարկման ժամանակ: