Չիկագոյում գտնվող հայկական եկեղեցին ու ՀՀ հյուպատոսարանը ցուցարարների թիրախ
277 Views
Չիկագոյում գտնվող հայկական եկեղեցին ու ՀՀ հյուպատոսարանը ցուցարարների թիրախ
ԱՄՆ-ում շարունակվում են ցույցերը: Այս անգամ վտանգի առաջ է կանգնել Չիկագոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Եկեղեցու հոգևոր հովվի խոսքով հարձակման պահին նա եկեղեցում չի գտնվել, սակայն երբ տեղեկացել է, որ եկեղեցուն մոտ ցույցեր են տեղի ունենում, անմիջապես գնացել է եկեղեցի և կանգնել բակում՝ ցույց տալու համար, որ եկեղեցին լքված շինություն չէ։ Նա ասաց նաև, որ բարեբախտաբար եկեղեցին վնաս չի կրել, քանի որ ոստիկանությունը ուժեղ հսկողություն էր իրականացնում քաղաքում։
Հարձակման է ենթարկվել նաև Չիկագոյում հայկական հյուպատոսարանի շենքը, ինչպես նաև հայերին պատկանող մի քանի խանութներ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ցուցարարները վնասել էին հայկական խաչքար Դենվեր քաղաքում։
Հալեպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարյան, Գալուստ Գյուլբենկյան Կենտրոնական Վարժարանի գործունեության անցյալի և ներկայի զուգահեռներում Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը երկար տարիներ իր
«Գլենդելի Ջեֆերսոնի անվան դպրոցը․ հանրակրթությունից հայա¬պահպանություն» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 135-րդ թողարկման ժամանակ: